Միջազգային 

Ադրբեջանը Ռուսաստանի հետ սահմանին լրացուցիչ բլոկպոստեր է տեղակայել

Ադրբեջանի` Ռուսաստանի հետ սահմանակից հյուսիսային շրջաններում լրացուցիչ բլոկպոստեր են տեղակայվել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

 

Նշվում է, որ դա կապված է ամենամյա լայնամասշտաբ հատուկ գործողություններով, որոնք  ընդգրկում են Ադրբեջանի հյուսիսային և հյուսիսարևմտյան տարածաշրջանները: «Սահման-առաջակալ զորամաս» պայմանական անվանումով գործողությանն Ադրբեջանի ներքին գործերի մարմինների հետ  մասնակցում են նաև Ռուսաստանի իրավապահ մարմինները:

 

Միևնույն ժամանակ, տեղացի բնակիչները բողոքում են, որ իրենց չեն զգուշացրել նախապատրաստվող գործողությունների մասին, ինչը բնակչության մեջ տագնապի պատճառ է դարձել:

 

Նույն շարքից