Առաջիկա երկու ամիսների ընթացքում Իրանի և միջնորդ «վեցնյակի» միջև փորձագետների մակարդակով մի քանի բանակցություններ կկայանան,- այս մասին հաղորդել է իրանական IRNA գործակալությանը:
2013թ.-ի նոյեմբերին «վեցնյակի» ներկայացուցիչներ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան և Իրանը պայմանավորվել էին ժամանակավորապես սահմանափակել Իրանի միջուկային ծրագրերը՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների մասնակի վերացման պայմանով: