Ուկրաինացիների բացարձակ մեծամասնությունը՝ 73,4 տոկոսը, այն կարծիքին է, որ Ուկրաինան պետք է մնա ունիտար պետություն: Այդ մասին տեղեկացնում է «Ուկրինֆորմ»-ը:
Հետազոտությունն անցկացրել են երեք ծառայություններ՝ Սոցիալական և մարկետինգային հետազոտությունների ՍՈՑԻՍ կենտրոնը, Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը և «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը:
Ուկրաիներենի՝ որպես միասնական պետական լեզվի կարգավիճակը պաշտպանում է ուկրաինացիների 38,2 տոկոսը:
Ռուսաց լեզվին պաշտոնականի կարգավիճակ տրամադրումը Ուկրաինայի առանձին տարածաշրջաններում պաշտպանում է բնակչության 27,3 տոկոսը: Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 30,7 տոկոսն այն կարծիքին է, որ Ուկրաինայում թե ուկրաիներենը, թե ռուսերենը պետք է լինեն պետական լեզուներ:
Ուկրաինացիների 73,4 տոկոսը պաշտպանում է Ուկրաինայի պետական կառուցվածքի ներկայիս ունիտար ձևը: Երկրի ֆեդերալացման կողմնակիցները կազմում են հարցվածների 15,8 տոկոսը:
Հետազոտությունն անցկացվել Է այս տարվա մայիսի 8-13-ը: Դրան մասնակցել են Ուկրաինայի 18 և ավելի բարձր տարիքի բնակիչներ:-