Միջազգային 

ՌԴ-ն հրաժարվում է գազային հարցի շուրջ երկխոսությունից

Ռուսական կողմը պատրաստակամություն չի ցուցաբերում Ուկրաինային և ԵՄ երկրներին գազի մատակարարման շուրջ առկա հարցերի կարգավորման ուղղությամբ, մասնավորապես, հրաժարվում է գազի գնի հարցում երկխոսությունից: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ նման նամակով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դիմել է Եվրահանձնաժողովի ղեկավարությանը և ԵՄ երկրների առաջնորդներին:

 

««Գազպրոմ»-ից «Նաֆթոգազ-Ուկրաինային» ուղարկված պատասխանը վկայում է ռուսական կողմի` երկխոսությունից հրաժարվելու մասին»,- այս մասին նշված է նամակում:

 

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` Յացենյուկն ընդգծել է, որ ՌԴ-ի կողմից խնդրի կարգավորումից հրաժարվելու դեպքում համապատասխան հայցով ուկրաինական կողմը կդիմի Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ: Ուկրաինայի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է խնդրի լուծմանը` ինչպես արբիտրաժային ճանապարհով, այնպես էլ դրանից դուրս:     

 

Նույն շարքից