Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ելույթ ունենալով իտալական հեռուստաալիքի հաղորդման եթերում, ասել է, որ ինքն ուկրաիանական ճգնաժամի հարցում աջակցում է Ռուսաստանին:
Հարցին՝ ճիշտ է արդյոք Ռուսաստանի նախագահն ուկրաինական խնդրի վերաբերյալ իր դիրքորոշման հարցում նա ասել է. «Այո՛, լիովին»:
Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի տնտեսական իրավիճակին և ասել, որ
Կիևը շարունակում է պարտքեր կուտակել և չհնարավորություն չունի գազի դիմաց փող վճարելու: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունը այժմ վտանգավոր ազգայնականների խմբի ձեռքերում է:
Բեռլուսկոնին քննադատել է նաև Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը՝ անդրադառնալով պատժամիջոցներին և G8-ի հանդիպմանը չմասնակցելու որոշմանը։