Չինաստանին ռուսական գազի մատակարարման վերաբերյալ 30-ամյա պարտավորագրի ընդհանուր արժեքը կազմում Է 400 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել Է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
«Գազպրոմը» և չինական CNPC-ն մայիսի 21-ին ավելի վաղ պայմանագիր են ստորագրել Չինաստանին ռուսական գազ վաճառելու մասին, որը մատակարարվելու Է արևելյան ուղեգծով:
Միլլերի խոսքով՝ սա խոշորագույն պարտավորագիրն Է «Գազպրոմի» համար, որով նախատեսվում Է տարեկան Չինաստանին մատակարարել 38 մլրդ խորանարդ մետր գազ: «Այդպիսի պարտավորագիր չկա ոչ մի ընկերության հետ»,-ասել Է նա:
Փաստաթուղթը համաձայնեցվում Էր մի քանի տարի: Հիմնական փորձաքարը գազի գինն Էր, որը կողմերը համաձայնեցնում Էին մինչև վերջին պահը: Միլլերի խոսքով՝ Չինաստանի ժամանակով միայն առավոտյան ժամը 4-ին Է հասկանալի դարձել, որ «սկզբունքային բոլոր հարցերը լուծված են»:
«Գազպրոմի» ղեկավարը հրաժարվել Է լրագրողներին հայտնել Չինաստանի համար ռուսական գազի գինը՝ պատճառաբանելով, որ դա առևտրային գաղտնիք Է: Մինչդեռ, ելնելով նրա կողմից հնչեցված թվերից, մատակարարումների գինը հազար խորանարդ մետրի դիմաց կազմում Է շուրջ 350 դոլար:-0-/56/
Արևելյան ուղեգծով Չինաստանին գազի մատակարարման նախագծի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Էր ստորագրվել տակավին 2013 թվականի մարտին: Այդ ժամսանակվանից կողմերին ոչ մի կերպ չԷր հաջողվում վերջնական համաձայնության գալ գնի հարցի շուրջ:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ավելի վաղ հայտնել Է, որ ընկերությունը կարող Է ՉԺՀ-ից կանխավճար ստանալ գազի մատակարարումների դիմաց, որոնք կարող են սկսվել 2018 թվականին տարեկան 38 մլրդ խորանարդ մետր ծավալով՝ մինչև 60 մլրդ խորանարդ մետր հնարավոր աճով: Պարտավորագիրը պլանավորվում Էր կնքել 30 տարով:
Պարտավորագրի ստորագրման վերաբերյալ տարածված հաղորդագրությունից հետո «Գազպրոմի» բաժնետոմսերն արժեքի կտրուկ աճ են արձանագրել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: