Միջազգային 

Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Հակոբ բերդի վրա

Սիրիական բանակը մայիսի 21-ին հսկողություն է հաստատել Հակոբ բերդի վրա և առաջ է շարժվում կենտրոնական բանտի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել:  Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել կենտրոնական բանտի մերձակայքում գտնվող Հիլան գյուղաքաղաքի վրա: Ոչնչացվել են զինյալների թունելները և թաքստոցները:

 

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ սիրիական բանակը տանկերով մտել է Հալեպի կենտրոնական բանտ: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Դեր Զորի շրջանի Ջադիդ, Հարիջիա և Քաբաջիբ թաղամասերում թեժ մարտեր են ընթանում «Ջաբհա ան Նուսրա», «Ջաբհա ալ Իսլամիա» և ԴԱԻՇ իսմաիստական խմբավորումների հետ:

 

Տեղեկություններ կան այն մասին, որ 2 հրասանդ է ընկել Համայի շրջանի Մուհրադա քաղաքի մշակույթի կենտրոնի վրա, որի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` երեխաներ:

 

Բախումները սիրիական բանակի և ընդդիմադիրների միջև շարունակվում են Լաթաքիայի հյուսիսում՝ Ջաբալ Նասր, Նաիբին շրջաններում և Չալմայի մերձակայքում:

 

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Զոհված հայերի թիվը մոտենում է 100-ին:

 

Նույն շարքից