Միջազգային 

Վրաստանը չի կարողանա անդամակցել Եվրամիությանը. Բառոզու

Վրաստանը չի կարողանա անդամակցել Եվրամիությանը, բայց Բրյուսելը պետք Է եվրոպական հեռանկար տրամադրի նրան, որպեսզի այդ երկիրը կարողանա մոտենալ Եվրամիությանը: Այդ մասին  Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել Է մայիսի 21-ին Բրյուսելում ԵՀ-ի և Վրաստանի կառավարության՝ համատեղ նիստից հետո կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում:


 «Վրաստանը չի կարողանա անդամակցել Եվրամիությանը, դա անհնարին Է,-ասել Է նա:-Բայց մենք պետք Է ամեն ինչ անենք, որպեսզի Վրաստանը մոտեցնենք ԵՄ-ին, նրա երիտասարդությանը հնարավորություն տանք ավելի լայնորեն շփվելու եվրոպացիների հետ: Դրան Է նպատակամղված ասոցացման համաձայնագիրը»:

 

Նա նաև հայտնել Է, որ արդեն «հունիսին կայցելի Վրաստան, որտեղ կստորագրվի ասոցացման մասին համաձայնագիրը»:

 

«Եվրամիությունը կշարունակի ակտիվորեն աջակցել Վրաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ մնալով այդ երկրի համար օգնության հիմնական դոնորներից մեկը»,-ընդգծել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից