Միջազգային 

Ռուսաստանի գործողություններն ազդում են Վրաստանի անվտանգության վրա. Ղարիբաշվիլի

Վրաստանը Ռուսաստանի կողմից ճնշման ավելացում է ակնկալում, քանի որ Մոսկվան հրաժարվում է միանալ ուժի չկիրառման մասին համաձայնագրին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բելգիայում՝ Հարվարդի ակումբում ունեցած ելույթի ժամանակ։ Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի գործողություններն ազդում են Վրաստանի անվտանգության վրա, գրում է Грузия Online-ը:

 

«Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայից հետո երկրների մեծ մասի ղեկավարները դատապարտեցին այդ գործողությունները: Բայց շատերը մոռացել են, որ 2008 թվականին Ռուսաստանն իրականացրել է նաև Վրաստանի տարածքների օկուպացիա։ Եվ այսօր մեր հյուսիսային հարևանի գործողությունները մեծ վտանգ են ներկայացնում մեր երկրի անվտանգության համար»,- ասել է Ղարիբաշվիլին: Նա նշել է, որ չնայած Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ, իրենք փորձում են լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով:

 

Ղարիբաշվիլիի խոսքով՝ չնայած հարաբերությունները վերականգնելուն ուղղված Վրաստանի կառուցողական փորձերին, «Մոսկվան շարունակում է օկուպացված տարածքներում սադրանքները»։ «Ավելին, մենք Ռուսաստանից ճնշման մեծացում ենք ակնկալում, քանի որ նա հրաժարվում է միանալ ուժ չկիրառելու մասին համաձայնագրին: Չնայած դրան՝ Վրաստանը չի շեղվի զարգացման իր ընտրած ուղուց»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

 

Նույն շարքից