Միջազգային 

Եվրամիության յուրաքանչյուր հինգերորդ պաշտոնյան ավելի շատ Է վաստակում, քան Մեծ Բրիտանիայի վարչապետը

Եվրոպայում յուրաքանչյուր հինգերորդ պաշտոնյան ավելի մեծ տարեկան եկամուտ ունի, քան   Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Այդ մասին  գրել Է Guardian թերթը: Հրատարակությունը ձեռք Է բերել փաստաթղթեր 47 հազար եվրոպացի պաշտոնյաների եկամուտների մակարդակի վերաբերյալ:

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Քեմերոնի եկամուտը կազմում Է տարեկան 142 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ բոլոր հարկերի վճարումից հետո վարչապետն ստանում Է 81 հազար ֆունտից փոքր-ինչ ավելի: Հաղորդագրության մեջ նշված Է, որ Եվրամիության պաշտոնյաները վճարում են գրեթե կիսով չափ քիչ հարկեր, քան Քեմերոնը, և, այսպիսով, ունեն ավելի բարձր մակարդակի եկամուտներ: 

 

Ըստ թերթի տվյալների՝ ԵՄ-ի առնվազն 10 հազար պաշտոնյաներ տարեկան ունեն միագումար մակարդակի ավելի քան 112 հազար եվրո եկամուտ: Փաստաթղթերի համաձայն՝ եվրոպացի պաշտոնյաներն զգալի հարկային զիջողություններ ունեն ավելի ցածր հարկային կոպարի, նպաստների և զանազան դուրսգրումների տեսքով, օրինակ՝ յուրաքանչյուր երեխայի համար տարեկան 7 000 եվրոյի չափով: Բացի դրանից, այստեղ են մտնում նաև թոշակի հարկի և պահովագրության պահումները հիվանդության դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից