Միջազգային 

Ռազմական դրություն` Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում

Ռազմական դրություն Է մտցվել  Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում:  

 

Ավելի վաղ մարզային միլիցիայի ներկայացուցիչները հայտնել են, որ մայիսի 22-ի առավոտից Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկների և հարավ-արևելքի բանակի միջև բախումներ են ընթանում Ռուբեժնոյե և Լիսիչանսկ քաղաքների շրջանում: Նշվում Է, որ մարտերի ընթացքում պայթեցվել Է Սևերսկի Դոնեց գետի վրայով անցնող կամուրջը: «Այժմ մարտերը շարունակվում են»,-ասել Է Լուգանսկի մարզի ՆԳ նախարարության վարչության ներկայացուցիչը, հավելելով, որ ուկրաինացի ուժայինների մեջ կան վիրավորներ: 

 

Լուգանսկի մարզի ժողովրդական նահանգապետ Վալերի Բոլոտովը նախօրյակին հայտարարել Է, որ հռչակված Լուգանսկի ժողովրդական հանրապետության կառավարությունը պատրաստ Է Կիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել միայն այն դեպքում, եթե Կիևի իշխանությունները դադարեցնեն պատժիչ գործողությունը: «Մենք կտրականապես պահանջում ենք բոլոր զինված ստորաբաժանումներն անհապաղ դուրս բերել հանրապետության տարածքից,-նշել Է նա:-Մենք պատրաստ ենք բանակցել, բայց միայն մեր պետության դեմ Ուկրաինայի ագրեսիայի դադարեցումից հետո»: Բոլոտովը Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող ուժային գործողությունը, որն իրականացվում Է Կիևի ենթակայության տակ գտնվող զորամասերի ու զինված կազմավորումների կողմից, որակել Է բռնազավթում և «ահաբեկչություն տեղի բնակչության դեմ»:

 

Մինչդեռ ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել Է, թե Կիևը պատրաստ Է երկրի արևելքում ուժային գործողության «եզրափակիչ փուլին»: Նրա խոսքով՝ բանակը պատրաստ Է Դոնեցկի և Լուգանսկի մարզերը մաքրել անջատականներից և այնտեղ մայիսի 25-ին ապահովել նախագահական ընտրությունների անցկացումը:

 

Նույն շարքից