IT 

YouTube-ն շուտով կարող է երաժշտական ծառայություն թողարկել

analitik.am

Մշակողները Android-ի համար նախատեսված YouTube-ի հավելվածի թարմացված տարբերակի կոդում մի քանի հիշատակում են գտել Music Pass երաժշտական ծառայության մասին, հայտնում է «Բջջային քոնթենթ» պորտալը: Այս փաստը հաստատում է, որ ծառայությունը կարող է թողարկվել շատ շուտով:


Կոդում հայտնաբերվել են հղումներ երաժշտության ֆոնային նվագարկմանը, օֆլայն ռեժիմին, ինչպես նաեւ առանց գովազդի երաժշտական ստեղծագործություններ ունկնդրելուն: Դրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ YouTube-ը Music Pass-ի երկու տարբերակ կներկայացնի՝ անվճար ՝ գովազդով, եւ վճարովի՝ հավելյալ ծառայություններով, հաղորդում է  «Ինտերմեդիան»:


Հիշեցնենք, որ առաջին անգամ հոսքային աուդիոծառայություն ստեղծելու վերաբերյալ YouTube-ի ծրագրերի մասին հայտնի էր դարձել 2013թ. փետրվարին:

Նույն շարքից