Ուկրաինան դիմել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր գործընկերներին՝ խնդրելով այդ մարմնի շտապ նիստ գումարել «Ուկրաինայի տարածքի դեմ Ռուսաստանի կողմից շարունակվող ագրեսիայի կապակցությամբ»: Այդ մասի տեղեկացնում է «Ուկրինֆորմ»-ին, լրագրողներին հայտնել Է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Նովիե Պետրովցի ավանում ելույթ ունենալով Ազգային գվարդիայի ուսումնական կենտրոնում:
«Մենք դիմում ենք ՄԱԿ-ի ԱԽ-ի մեր գործընկերներին՝ շտապ կարգով գումարելու Անվտանգության խորհրդի նիստ: Մենք կտրամադրենք այն բանի ապացույցներ, որ հենց ռուսական կողմն Է հակամարտության սաստկացման, արյունահեղության, ուկրաինական սահմանապահ ուղեկալների գրավման և նախագահական ընտրությունները վիժեցնելու փորձեր անում: Ռուսաստանը չի հրաժարվել իր նպատակից»,-ասել Է կառավարության ղեկավարը:
Յացենյուկը բլեֆ Է որակել Ուկրաինայի սահմաններից զորքերի հետքաշման վերաբերյալ Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները: