Միջազգային 

Ռուսաստանը վետո կդնի Սիրիայի հարցը միջազգային քրեական դատարան հանձնելու նախագծին

analitik.am

Ռուսաստանը վետո կդնի Սիրիայի հարցը միջազգային քրեական դատարան հանձնելու նախագծին: Այս մասին Նյու Յորքում լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներակայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ավելացնելով, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ նախագիծը կվնասի սիրիական ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու միասնական ջանքերը:

 

 

Նախօրեին Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գենադի Գատիլովը նույնպես հայտարարել էր, որ Ռուսաստանը դեմ կքվեարկի Սիրիայի հարցը միջազգային քրեական դատարան հանձնելու ցանկացած նախագծի:

 

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն այսօր՝ մայիսի 22-ին, կքվեարկեն Սիրիայի հարցը միջազգային քրեական դատարան հանձնելու համար: Ակնկալվում է, որ Ռուսաստանի նման նախագծին վետո կդնի նաև Չինաստանը:

 

ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ջերարդ Արոն հաստատել է, որ արևմտյան պետությունները որոշել են Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառումը հանել նոր բանաձևի նախագծից:

 

Նույն շարքից