Միջազգային 

Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Ուկրաինայի ընտրությունները կօգնեն կայունացնելու երկրի իրադրությունը

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այն կարծիքին Է, որ Ուկրաինայում կայանալիք ընտրությունները կօգնեն կայունացնել երկրի իրադրությունը և հասնել համակողմանի մասնակցության քաղաքական գործընթացին: Մայիսի 22-ին տարածված հայտարարության մեջ նա ուկրաինական բոլոր կողմերին կոչ Է արել նպաստելու «ազատ և արդար իրավիճակում» քվեարկության անցկացման համար պայմանների ստեղծմանը:

 

Ուկրաինայի հարավ - արևելքում լարված իրադրության պայմաններում Պան Գի Մունը բոլոր կողմերին հորդորել Է  «կրկնապատկել ջանքերը և նպաստել այն անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, որոնք ձայնի իրավունք ունեցող բոլոր բնակիչներին թույլ կտան» մասնակցել ընտրություններին «ազատ և արդար իրավիճակում՝ չերկյուղելով իրենց անվտանգության համար»:  

 

Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին և, ինչպես ապրիլի վերջին հայտարարել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, կհամարվեն կայացած՝»անկախ ընտրական տեղամասերի և այն ընտրատարածքների քանակից, որտեղ անհնար Է պարզել քվեարկության արդյունքները»:

 

Նույն շարքից