Միջազգային 

Պուտինը կոչ Է արել հրաժարվել հնացած տրամաբանությունից

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ Է արել  կայունության և անվտանգության պահպանման նպատակով հրաժարվել հնացած տրամաբանությունից, զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերից և այլ պետությունների գործերին միջամտություններից, որոնք «գունավոր հեղափոխություններ» են հրահրում, տեղեկացնում Է  ՌԻԱ Նովոստիին:

 

«Ներկա պայմաններում ձեր հանդիպումների օրակարգը առանձնակի կարևորություն Է ստանում: Միջազգային հարաբերությունների նոր բազմակենտրոն համակարգի կայացման գործընթացը դյուրին չի ընթանում, ուղեկցվում Է գլոբալ անկայունության սաստկացմամբ»,- անվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհդաժողովի մասնակիցների համար  Պուտինի ուղերձը մեջբերել Է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:  

 

«Պահպանվում Է լարվածությունը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, Աֆղանստանի իրադրության հետ կապված լուրջ վտանգներ կան: Ակներև Է, որ ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները պահանջում են հրաժարվել հնացած տրամաբանությունից, զրոյական արդյունքով աշխարհաքաղաքական խաղերից և մյուս ժողովուրդներին սեփական դեղատոմսերն ու արժեքային կողմնորոշիչները պարտադրելու փորձերից, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» ճանապարհով»,- նշել Է Պուտինը:

 

Նույն շարքից