Միջազգային 

Հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Մամեդյարով

analitik.am

Բաքվում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատասխանել է խորհրդարանականների հարցերին։
 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ի թիվս այլ հարցերի՝ Մամեդյարովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու նշել, որ դրա լուծման դիվանագիտական ուղիները դեռ չեն սպառվել։

 

«Մադրիդյան առաջարկները շատ իրատեսական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ գնալ։ Այդ հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում՝ խորը հակամարտություն է։ Անհրաժեշտ է վերացնել դրա հետևանքներն ու մարդկանց միջև վստահության մթնոլորտ ստեղծել»,-ասել է Մամեդյարովը։

 

Նա նաև նշել է, թե «հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, քանի որ դա գրգռիչ գործոն է»։

Նույն շարքից