Միջազգային 

Եվրոպան մեր ավանդական կարևորագույն առևտրատնտեսական գործընկերն Է. Պուտին

analitik.am

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրամիության երկրներին կոչ Է անում Ռուսաստանի հետ կնքել համագործակցության նոր բազային համաձայնագիր, որը լուրջ տնտեսական բաժին ներառի:

 

«Եվրոպան մեր ավանդական կարևորագույն առևտրատնտեսական գործընկերն Է: Եվ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ այդպես լինի այսուհետև Էլ, որպեսզի ի հայտ գան գործարար համագործակցության նոր հնարավորություններ, որպեսզի վերանան առևտրի և ներդրումների արգելքները»,- հայտարարել Է Պուտինը՝ մայիսի 23-ին ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:  

 

«Դրա համար Եվրամիությանը և Եվրոպայի երկրներին կոչ ենք անում հետևողականորեն շարժվել Ռուսաստանի և ԵՄ-ի գործընկերության և համագործակցության բազային նոր համաձայնագրի կնքման ուղղությամբ: Մեր կարծիքով՝ այդ փաստաթուղթը պետք Է բովանդակի հզոր առավելագույնս կոնկրետ առևտրատնտեսական բաժին»,- հավելել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից