IT 

iOS-ի համար հավելվածը 5 անգամ ավելի եկամտաբեր է, քան Android-ի

analitik.am

Չնայած ОС Android-ը տեղադրված է զգալիորեն ավելի շատ սարքերում, քան iOS-ը, այնուամենայնիվ՝ Apple-ի բջջային պլատֆորմը 5 անգամ ավելի եկամտաբեր է:

iOS-ի համար նախատեսված ծրագրերի հեղինակների վաստակած յուրաքանչյուր դոլարին բաժին է ընկնում Android-ի համար ստեղծված ծրագրերի հեղինակների 19 ցենտը՝ հայտնում է «Կոմպյուտերրա.ru»-ն՝ հղում անելով Apple Insider-ի տվյալներին:

Apple-ի օգտատերերը ավելի շատ են հավելվածների ներսում ներբեռնվող կոնտենտ գնում, սակայն ամբողջական պատկերն այսպիսին է. 19 ցենտ՝ 1 դոլարի դիմաց, մեկ ներբեռնման համար: 

Սա, հնարավոր է, ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր է՝ Google-ը հաղթում է սարքերի շուկայի համար պայքարում, բայց մարդիկ դրանցից ավելի քիչ են օգտվում, քան Apple-ի սարքերից:

Փաստը, որ Apple-ի օգտատերերն ավելի հաճախ են օգտվում իրենց սարքերից, ապացուցված է վիճակագրական տվյալներով: Chitika վերլուծական ընկերությունը պարզել է, որ համացանցին միացած 10 պլանշետներից 7-ը iPad են: iPhone-ի օգտատերերը յուրաքանչյուր հավելվածի վրա ծախսում են 19 ցենտ, իսկ Android-ը՝ ընդամենը 6:

 
 
 

Նույն շարքից