Միջազգային 

Պան Կի Մունը հակամարտող կողմերին կոչ է արել դպրոցները, հիվանդանոցները զերծ պահել հարձակումներից

analitik.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Անվտանգության խորհրդին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել շրջափակման մեջ գտնվող միլիոնավոր սիրիացիներին մարդասիրական օգնություն հասցնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում  են արաբական լրատվամիջոցները, նա պահանջել է մարդասիրական օգնություն տրամադրելու համար բացել սահմանային անցումները: Պան Կի Մունը հակամարտող կողմերին կոչ է արել դպրոցները, հիվանդանոցները զերծ պահել հարձակումներից:

 

Նրա խոսքով, 241 հազար մարդ ապրում է պատերազմական ոչ մարդկային և ոչ օրինական շրջափական մեջ: Նա նաև հաստատել է, որ 3.5 միլոն  մարդ Սիրիայում օգնության կարիք ունի: «Վերջին շրջանում քաղաքացիների վիճակը չափազանց վատացել է»,- նշել է Պան Կի Մունը:

 

ՄԱԿ-ում մայիսի 29-ին կքննարկվի Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ հարցեր:

 

Նույն շարքից