Միջազգային 

Մոսկվան Ուկրաինայի նոր ղեկավարության հետ երկխոսության կգնան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, թե Մոսկվան պատրաստ կլինի երկխոսություն վարել Ուկրաինայի նոր ղեկավարության հետ, որը ձևավորվելու Է մայիսի 25-ի ընտրություններից հետո:

 

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում պատասխանելով հարցերին՝ պետության ղեկավարն ընդգծել Է, թե Մոսկվայի համար ամենակարևորն այն Է, որ Ուկրաինայում «խաղաղություն ու հանգստություն հաստատվի»: «Մենք շահագրգռված ենք, որ եղբայրական երկրում խաղաղություն ու հանգստություն հաստատվի»,-ասել է նա: Ռուսաստանի ղեկավարը հավաստիացրել Է, որ Մոսկվան պատրաստ կլինի երկխոսություն վարել նոր կառույցների հետ, որոնք կձևավորվեն մայիսի 25-ի ընտրություններից հետո: 

 

Ռուսաստանը հարգանքով կվերաբերվի ուկրաինացի ժողովրդի կամաարտահայտմանը, բայց ուշադիր հետևելու Է, թե ինչ Է տեղի ունենում այնտեղ, հայտարարել Է Պուտինը:

 

Նույն շարքից