Միջազգային 

Ուկրաինայի Վոլինի և Ռովնոյի մարզերում սգո օրեր են հայտարարվել

analitik.am

Ուկրաինայի Վոլինի և Ռովնոյի մարզերում սգո օրեր են հայտարարվել երկրի արևելքում այդ տարածաշրջաններից սերած զինածառայողների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին մայիսի 23-ին հաղորդել Է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը:   

 

Հինգշաբթի օրվա առավոտյան Դոնեցկի մարզի Վոլոնովախա բնակավայրի շրջանում ուկրաինացի ուժայինների ուղեփակոցի գնդակոծման հետևանքով 16 մարդ Է զոհվել, 32-ը՝ հոսպիտալացվել հրազենային վերքերով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել Է, որ անհանգստացած Է հարձակումից:

 

Վոլինի մարզում սուգ Է հայտարարվել մայիսի 23-ին և 24-ին, իսկ Ռովնոյի մարզում՝ մայիսի 23-ին, 24-ին և 25-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից