Միջազգային 

Պորոշենկոյին պատրաստ Է պաշտպանել հարցվածների 44,6 տոկոսը, իսկ Տիմոշենկոյին՝ 8,4 տոկոսը

analitik.am

Պորոշենկոն և Տիմոշենկոն պետության ղեկավարի պաշտոնի առավել հավանական թեկնածուներն են: Սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալների համաձայն՝ Պորոշենկոյին պատրաստ Է պաշտպանել հարցվածների 44,6 տոկոսը, իսկ Տիմոշենկոյին՝ 8,4 տոկոսը:


Ուկրաինայի նախագահի թեկնածու, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն մայիսի 23-ին չի մասնակցի «Շուստեր LIVE» ծրագրին, որին երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նրան հրավիրել Է բանավեճի: Այդ մասին մայիսի 23-ին հաղորդել Է Պորոշենկոյի մամուլի ծառայությունը:


 

Ավելի վաղ, ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, Պորոշենկոն պատրաստակամություն Էր հայտնել մասնակցել բանավեճերին, բայց հրաժարվել Է մասնակցել հեռուստաշոուին: Տիմոշենկոյի շտաբը մայիսի 23-ին կրկին դիմել Է Պորոշենկոյին՝ կոչ անելով օգտվել քարոզչության վերջին օրից (մայիսի 23)՝ բանավեճ անցկացնելու համար:  

 

«Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ուրբաթ օրը՝ մայիսի 23-ին, «Շուստեր LIVE» ծրագրին չի մասնակցի հանդիպումների հագեցած գրաֆիկի պատճառով, որոնք պլանավորված են այդ օրը»,-ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից