Միջազգային 

Ուկրաինայում այսօր «լռության օր» է

analitik.am

Ուկրաինայում այսօր «լռության օր» է. վաղը երկրի քաղաքացիները նախագահ են ընտրելու։


Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նույն օրը կկայանան նաև Կիևի քաղաքապետի և քաղաքային խորհրդի, ինչպես նաև երկրի մի շարք շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, մասնավորապես՝ Օդեսայում, Խերսոնում և այլն։

Այսօր արգելված է նախընտրական քարոզչությունը։

 

Արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվում են երկրի հարավ-արևելյան շրջաններում բախումների ֆոնին։ Ուկրաինացի ուժայինները հատուկ գործողություն են իրականացնում «ահաբեկիչների դեմ»։ Իսկ Կիևի ներկայիս իշխանություններին դեմ քաղաքացիները պահանջում են երկրի դաշնայնացում։

 

Ի դեպ, առաջին անգամ քվեարկությանը չի մասնակցի Ղրիմը, որը մարտին կայացած հանրաքվեի արդյունքներով դուրս է եկել Ուկրաինայի կազմից և միացել ՌԴ-ին։ Սակայն Ղրիմում բնակվող ուկրաինացիները կարող են մասնակցել Ուկրաինայի ցամաքային հատվածում անցկացվելիք քվեարկությանը։

 

Նախագահի պաշտոնին հավակնում է 21 թեկնածու։ Սակայն, ըստ սոցհարցումների, հիմնական թեկնածուներն են նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն։
 

Ուկրաինայի ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրողների մոտավոր թիվը 35.5 մլն է։

Նույն շարքից