Միջազգային 

Սև ծով կմտնեն ՆԱՏՕ-ի նոր նավեր

ՈՒՆՆ-ի փոխանցմամբ` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նշել է, որ մոտ ժամանակներս նավահանգիստներ այցելելու նպատակով և ծովային զորավարժություններ անցկացնելու համար Սև ծով կմտնեն ՆԱՏՕ-ի նոր նավեր: Նրա խոսքով՝ «Ղրիմում ագրեսիան խոսում է օդում, ջրում և ցամաքում» ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ուժեղացման անհրաժեշտության օգտին:


 «Վերջին շաբաթներին մենք ուղարկել ենք մեր «Տրաքստոն», «Կուկ», «Թեյլոր» նավերը, նաև Viper F-16 ինքնաթիռների ուսուցում ենք իրականացրել: Առաջիկա օրերին նոր նավեր կուղարկվեն»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ դրանց թվում կլինի Vella Gulf հրթիռային հածանավը: 

Նույն շարքից