Եվրամիության ներքին և արտաքին քաղաքականության վրա Եվրախորհրդարանի ընտրությունները մեծ ազդեցություն կունենան,-ասել է The Washington Post-ի լոնդոնյան գրասենյակի ղեկավար Գրիֆ Վիտենը:
«Պայքարը ծավալվում է կենտրոնամետ և ծայրահեղական կուսակցությունների միջև:
Քաղաքական կուսակցությունները, որոնք հաջողության կհասնեն եվրոպական ընտրություններում, հավելյալ ազդեցություն կստանան իրենց սեփական պետությունների ներքին քաղաքականության վրա :
Ինչպես ծայրահեղ աջերը, այնպես էլ ծայրահեղ ձախերը հիանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով, որի մեջ տեսնում են ավանդական հայացքներ, որն Եվրոպան չունի»,-ասել է նա: