IT 

Google-ը Chrome բրաուզերում ձայնային որոնումը դարձրել է առանց հպման

analitik.am

Google ընկերությունը Chrome բրաուզերում թույլ է տալիս ձայնային որոնումը իրականացնել առանց հպման: Այդ մասին հաղորդվել է Google+ սոցիալական ցանցում: 

Ձայնային որոնման հրահանգը Chrome-ում գոյություն է ունեցել նաև մինչ այդ, սակայն դրա ակտիվացման համար ստիպված էին սեղմել բարձրախոսի կոճակը: Մայիսին ընկերությունը ներկայացրել է Chrome բրաուզերի օգտատերերի համար նոր հնարավորություն՝ որոնողական Okay Google հրահանգը: Ընկերությունը խոստանում է թողարկել ծառայությունը մինչև տարեվերջ: 

Chrome-ի այս հավելումը հասանելի է Chrome Web Store խանութում՝ անվճար: 

Նույն շարքից