Միջազգային 

Ուկրաինայի նախագահական ընտրությունները վերահսկող միջազգային դիտորդները ասուլիս կանցկացնեն Կիևում

analitik.am

Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների միջազգային դիտորդները ընտրությունների ընթացքի վերաբեյալ հայտարարությամբ հանդես կգան մայիսի 26-ին` Կիևում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:  Ինչպես ասվում է ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրությունը, ԵԱՀԿ դիտորդական առաքելությանն առընթեր կաճաժամկետ հատուկ համակարգող Ժոաո Սուարեշը, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Անդրես Գրոսը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Իլկա Կաներվան, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Գյորան Հերմը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Կառլ Լամերսը և ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Թանա դե Զուլուտան կներկայացնեն ընտրությունների դիտարկման արդյունքները:

 

Նշենք, որ միջազգային դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են ավելի քան 1200 դիտորդներ 47 երկրներից, այդ թվում` ավելի քան 1000 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, 116 խորհրդարանականներ և ԵԱՀԿ ԽՎ անձնակազմը, ևս 46 դիտորդ ԵԽԽՎ-ից, 18-ը` ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վերահաժողովից և 14-ը` Եվրախորհրդարանից:

 

Վաղը Ուկրաինայում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ: Այսօր այդ երկրում հայտարարվել է «լռության օր»:  Ակնկալվում է ընտրողների ռեկորդային մասնակցություն` 80 տոկոս: Նախագահի աթոռի համար պայքարելու է 21 թեկնածու: Ընտրապայքարի ֆավորիտն է «Ռոշեն» շոկոլադների արտադրության կոնցեռնի սեփականատեր Պետրո Պորոշենկոն: Եթե թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի հավաքել քվեների 50 տոկոսից ավելին, ապա ԿԸՀ-ն կանցկացնի քվեարկության երկրորդ փուլ: 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրոք հայտարարել էր, որ Մոսկվան կհարգի Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը:

 

Նույն շարքից