Միջազգային 

ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին

analitik.am

Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին` կապված Օքմեյդան հրապարակում ոստիկանության ու ցուցարարների միջև շարունակվող բախումների հետ: Ինչպես հաղորդում է  «Հուրիեթ» պարբերականը, այս մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը:

 

«Մարդկային կորուստների կապակցությամբ շատ վշտացանք: Մենք կոչ ենք անում բողոքի ցույցերին մասնակցող կամ ցուցարարներին պատասխանող բոլոր կողմերին զերծ մնալ բռնություններից»,- հայտարարել է Մարի Հարֆը:

 

Ստամբուլում և Թուրքիայի բազմաթիվ այլ քաղաքներում բողոքի ակցիաները սկսվել են Սոմայի ածխահանքում մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած վթարից հետո, որի արդյունքում 301 մարդ զոհվել, 487 մարդ վնասվածքներ է ստացել: Ցուցարարները աղետի համար պատասխանատու են համարել թուրքական կառավարությանը` մեղադրելով  հանքում անվտանգության կանոնները պատշաճ մակարդակի վրա չպահելու և անտարբերություն ցուցաբերելու մեջ: Մայիսի 22-ից սկսված բողոքի ակցիաների արդյունքում արդեն երկու մարդ է զոհվել:

 

Նույն շարքից