Միջազգային 

ԱՊՀ-ից դիտորդներ չեն լինի Ուկրաինայի նախագահական ընտրություններում

analitik.am

Ուկրաինան մինչ այժմ չի կատարել 2014 թվականին ԱՊՀ-ի բյուջեի մուծումները, ինչը դարձել Է այն բանի պատճառներից մեկը, թե ինչու Համագործակցության երկրներից դիտորդներ չեն լինի Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Այդ մասին  տեղեկացնում Է   ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ընտրություններին Համագործակցությունից դիտորդների բացակայության հիմնական պատճառը դարձել Է այն փաստը, որ Կիևը նրանց հրավեր չի ուղարկել: «Դա նորմալ Է, յուրաքանչյուր պետության իրավունքն Է՝ հրավիրել կամ չհրավիրել»,-նշել Է Լեբեդևը:

 

Սակայն, ըստ նրա՝ կան այդ որոշման ինչպես քաղաքական, այնպես Էլ տնտեսական պատճառներ: «Ուկրաինան այս տարի չկարողացավ ԱՊՀ-ի բյուջե մուծել ոչ մի կոպեկ, ոչ մի գրիվնա, իսկ ԱՊՀ-ի առաքելության ֆինանսավորումը, իհարկե, ծախսեր Է պահանջում»,-ընդգծել Է Լեբեդևը:

 

Աշխարհի 19 երկրների գրեթե 3 հազար պաշտոնական դիտորդներ են հրավիրված ապահովելու Ուկրաինայի նախագահի՝ մայիսի 25-ին նշանակված վաղաժամկետ ընտրությունների թափանցիկությունն ու ժողովրդավարությունը: Կիևում և երկրի մյուս քաղաքներում աշխատելու են փորձագետներ, այդ թվում՝ նույնիսկ Ճապոնիայից, բայց ոչ Ռուսաստանից:

 

Նույն շարքից