Միջազգային 

Պյոտր Պորոշենկոն նախագահ է դարձել exit-poll-ի արդյունքներով

analitik.am

Ուկրաինայի նախագահական` մայիսի 25-ին կայացած արտահերթ ընտրություններում ազգային exit-poll-ի արդյունքներով թեկնածու, մեծահարուստ պատգամավոր Պյոտր Պորոշենկոն ստացել է 55,9 տոկոս ձայն: Նա արդեն հասցրել է հայտարարություն անել երկրի ապագա ղեկավարի պաշտոնում իր պլանների մասին: Նա նշել է, որ առաջին այցը Ուկրաինայի նախագահի պաշտոնում կկատարի Դոնբաս:

 

Նույն exit-poll-ի արդյունքներով` Յուլյա Տիմոշենկոն երկրորդ տեղում է` 12,9 տոկոս ձայներով: Թեկնածուներից ուկրաինական խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Տիգիպկոն ընդունել է ընտրությունների արդյունքները` նշելով, որ երկրին հիմա «որքան հնարավոր է շուտ նախագահ է պետք»:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել են 875 ընտրողներ: Թե Մոսկվայի ընտրատեղամասում, թե Ուկրաինայի տարածքում քվեարկությունն ավարտվել է տեղական ժամանակով 20:00-ին:

 

Մասնակցությունը քվեարկության ավարտին կազմել է 51,88 տոկոս: Այս մասին հայտնել են Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: 2010 թվականին մասնակցությունը կազմել է 69,09 տոկոս:

 

Նշվում է նաև, որ Կիևում միաժամանակ ընթացող քաղաքապետի ընտրություններում «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն սստացել է ընտրողների 57 տոկոսի աջակցությունը: Դրա մասին վկայում են exit-poll-ի արդյունքները: Նրա հիմնական քաղաքական հակառակորդը` Գերագույն ռադայի պատգամավոր Լեսյա Օրոբեցը ստացել է 10,3 տոկոս ձայն, իսկ Կիևի ներկա քաղաքապետ Վլադիմիր Բոնդարենկոն` 8,2 տոկոս:  

 

Նույն շարքից