Միջազգային 

Մեծ Բրիտանիայի ընտրություններում հաղթանակ է տարել ԵՄ-ից դուրս գալու կողմնակից կուսակցությունը

analitik.am

Մեծ Բրիտանիայում Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ Անկախության կուսակցությունը առաջ է անցել պահպանողականներից և լեյբորիստներից: Այդ մասին են վկայում քվեարկության նախնական արդյունքները, գրում է korrespondent.net–ը:


Անկախության կուսակցությունը, որը հանդես է գալիս Եվրամիությունից երկրի դուրս գալու և ԵՄ-ի արևելաեվրոպական երկրներից ներգաղթի սահմանափակման օգտին, հավաքել է 29,7% ձայն: Դա 12,45%-ով ավելի է, քան հինգ տարի առաջ կայացած նախորդ ընտրություններում գրանցված արդյունքները:


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի Պահպանողական կուսակցությունը և ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հավաքել են համապատասխանաբար 23,75% և 23,63%:


Կատալոնիայում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթանակ է տարել անջատողական Հանրապետական ձախ կուսակցությունը: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթանակ են տանում ծայրահեղ աջերը:

Նույն շարքից