Միջազգային 

Մամեդյարովն ու Դավութօղլուն Բաքվում քննարկել են ԼՂ հիմնահարցը

analitik.am

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:

 

Շոշափված հարցերի թվում է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովի և Դավութօղլուի հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումը կայացել է Ադրբեջան-Թուրքիա- Թուրքմենստան եռակողմ հանդիպման շրջանակներում: Դրան հաջորդել է հանդիպումը երեք արտգործնախարարների մասնակցությամբ:

 

Նույն շարքից