IT 

Օգտատերերի տվյալները գաղտնավորող սոցիալական ցանց է ստեղծվել

analitik.am

Թողարկվել է Syme անվամբ նոր սոցիալական ցանց, որն ի վիճակի է գաղտնավորել օգտատերի ամեն տեսակ ֆայլ կամ լուսանկար: Նոր ցանցի կոնտենտը պահվում է Կանադայի սերվերներում: Սոցիալական ցանցի հեղինակները կանադական համալսարաններից մեկի ուսանողներն են:


Նոր ցանցն իր անունը ստացել է Ջորջ Օրուելի «1984» վեպի գլխավոր հերոսի անունից: Այսօր Syme-ը հասանել է միայն Google Chrome բրաուզերի օգտատերերին: Սակայն շուտով աշխարհին կներկայանան ցանցի նոր տարբերակները, որոնք նախատեսված են Safari, Firefox ու հայտնի iOS-ի օգտատերերի համար, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:


Syme սոցիալական ցանցը հիշեցնում է WhatsApp ծրագիրը: Նոր ցանցի աշխատանքի էությունը կայանում է նոր խմբի ստեղծման մեջ, որտեղ հրավիրվում են ընկերներ, ովքեր ստանում են կոնտենտի ապագաղտնավորման բանալիները, ինչն էլ հրապարակվում է տվյալ խմբում: Այդ կերպ օգտատերերը անվտանգ շփման հնարավորություն են ստանում, ինչը տարբերում է ցանցը գոյություն ունեցողներից: Սկզբում Syme-ի ծառայությունը անվճար կլինի, սակայն ժամանակի ընթացքում որոշ գործառույթներ հասանելի կլինեն հատուկ վճարի դիմաց:

Նույն շարքից