Միջազգային 

Պորոշենկոն հունիսի առաջին կեսին հանդիպում կունենա Ռուսաստանի ղեկավարության հետ

Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն մայիսի 26-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է, որ  կցանկանար հունիսի առաջին կեսին հանդիպում ունենալ Ռուսաստանի ղեկավարության հետ:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինայի Հարավ-արևելքի իրադրության կարգավորումն անհնարին Է առանց Մոսկվայի ներկայացուցչության:

 

Ուկրաինայի նախագահի կարգավիճակում իր առաջին արտասահմանյան այցը Պյոտր Պորոշենկոն մտադիր Է կատարել Լեհաստան: Նրա խոսքով՝ ուղևորությունը կարող Է տեղի ունենալ հունիսի 4-ին: 

Նույն շարքից