«Տեղի են ունեցել Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները: Անկախ այն բանից, թե որ տարածաշրջանում և բնակչության քանի տոկոսն Է եկել քվեարկելու, ինչ ընտրություն եք Դուք արել, ես հարգում եմ այդ ընտրությունը, որն արվել Է մեր Հայրենիքի համար ամենադժվարին ժամանակաշրջանում: Ես ցանկանում եմ նշել, որ ընտրությունների օրինականության և հենց նախագահի օրինականության համար անհրաժեշտ Է մեր երկրի Հարավ-արևելքի մասնակցությունը: Այդ տարածաշրջանների շատ ընտրողներ վիրավորված և նվաստացված Էին անօրինական «իշխանության» գործողություններից, որը հաստատվել Է զինվորական հեղաշրջման հետևանքով»,-ասել Է Վիկտոր Յանուկովիչը:
Յանուկովիչը հայտարարել Է, թե հարգում Է այն ընտրությունը, որն ուկրաինացի ժողովուրդը մայիսի 25-ին կատարել Է երկրի նախագահի ընտրություններում, բայց դրանց օրինականության համար անհրաժեշտ Է հարավ-արևելքի մասնակցությունը: