Միջազգային 

Պան Կի Մունը Լիբանանի ղեկավարությանը կոչ է արել ինտենսիվորեն զբաղվել նոր նախագահի ընտրության հարցով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը Լիբանանի ղեկավարությանը կոչ է արել ինտենսիվորեն զբաղվել նոր նախագահի ընտրության հարցով առանց ուշացման: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Պան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ Լիբանանի խորհրդարանին չի հաջողվել նոր նախագահ ընտրել Սահմանադրությամբ սահմանված ժամկետում:

 

Բացի այդ, պետական հաստատություններին կոչ է արել շարունակել իրենց աշխատանքները և թույլ տալ կառավարությանը լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Նա խոստացել է շարունակել ջանքեր գործադրել Լիբանանի հարցերը կարգավորման համար:

Նույն շարքից