«Ուկրաինայի զինվորը այլևս տկլոր, ոտաբոբիկ և սոված չի լինի»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Նա նշել է, որ պետք է կարգի բերել Ուկրաինայի բանակը և հայտնել , որ իր առաջին գործողույթյուններն ուղղված են լինելու բանակը ուժեղացնելուն և կայունացնելուն:
Նրա կարծիքով՝ եթե Ուկրաինայի բանակը բարվոք վիճակում լիներ, ապա երկրի հարավ-արևելյան շրջաններում տեղի ունեցող հատուկ գործողությունները այսքան երկար չէին տևի: