ԵԱՀԿ առաքելության դիտորդները նշում են, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցել են միջազգային նորմերին ու ստանդարտներին համապատասխան:
«Այս ընտրությունները հավաստեցին ուկրաինական ժողովրդի դեմոկրատական ուղեգիծը»,-մայիսի 26-ին Կիևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ՈՒկրաինայի նախագահական ընտրությունների դիտարկման գծով ԵԱՀԿ-ի կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող Ժոաո Սոարեսը:
Նախնական եզրակացություններում նշվում Է ընտրողների բարձր ակտիվությունը: Գլխավոր թերությունների թվում մատնանշվում են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ընտրարշավի և քվեարկության անցկացման հետ կապված խնդիրները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք հերթերի են հանգեցրել ընտրատեղամասերում:
Ընտրությունների ավելի քան 75 տոկոս արձանագրությունների հաշվառումից հետո ստացված տվյալների համաձայն՝ դրանցում հաղթում Է գործարար Պյոտր Պորոշենկոն, որին աջակցել Է ընտրողների ավելի քան 53 տոկոսը: Նրա մոտակա մրցակիցը՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, ստացել Է ձայների 13 տոկոսից փոքր-ինչ ավելին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: