Միջազգային 

Ուկրաինան դուրս կգա ԱՊՀ-ից

Ուկրաինան սկսում է Անկախ Պետությունների Համագործակցությունից դուրս գալու գործընթացը: Այդ մասին հայտարարել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը, գրում է lenta.ru-ն:

«Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդում որոշում է կայացվել ոչ միայն դադարեցնել ԱՊՀ-ում նախագահությունը, այլև սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը»,- հայտարարել է Պարուբիյը:

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի տարածքում կանցկացվեն ուկրաինական բանակի և երկրի անվտանգության դաշնակից երաշխավորների համատեղ զորավարժություններ:

 

Ուկրաինան որոշում էր կայացրել հրաժարվել ԱՊՀ-ում նախագահությունից մարտի 19-ին։ Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունում ասվում էր, որ ԱՊՀ-ն չի իրականացնում անդամ երկրների միջև կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման իր գործառույթները և վերածվել է «առանձին անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության շահերի իրականացման գործիքի»։

Նույն շարքից