Ուկրաինայում քվեաթերթիկների 94,12%-ի հաշվարկի արդյունքներով պարզվել է, որ երկրի նախագահական ընտրություններում շարունակում է առաջատար տեղ զբաղեցնել Պյոտր Պոշորենկոն՝ 54.46% արդյունքով, տեղեկացնում է korrespondent.net-ը։
Յուլյա Տիմոշենկոյի օգտին քվեարկել է 12,88%-ը, Օլեգ Լյաշկոյի օգտին՝ 8.37%-ը։
Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի էին ունեցել կիրակի։ Պաշտոնական արդյունքներին չսպասելով՝ Պորոշենկոն կիրակի արդեն հայտարարել էր իր հաղթանակի մասին և մի շարք հայտարարություններ էր արել Ղրիմը վերադարձնելու և հաշված ժամերի ընթացքում երկրի արևելքում հատուկ գործողություն իրականացնելու մասին։