Միջազգային 

Պուտինը կոչ է արել անհապաղ դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելքում հատուկ գործողությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ զրույցի ընթացքում կոչ է արել Ուկրաինայի նոր իշխանություններին անմիջապես դադարեցնել երկրի հարավ-արևելքում հատուկ գործողությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ռուսաստանի առաջնորդը նաև կոչ է արել խաղաղ երկխոսություն սկսել Կիևի և շրջանների ներկայացուցիչների միջև և ցավակցություն է հայտնել Ուկրաինայում իտալացի լրագրող Անդրեա Ռոկելիի մահվան կապակցությամբ:

 

Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ բանակի օգտագործման դադարեցումը կիևյան իշխանությունների համար ստուգում կլինի։

 

Լավրովի խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Պյոտր Պորոշենկոն «կգործի ողջ ուկրաինական ժողովրդի շահերի համապատասխան»: «Եթե դա այդպես լինի, նա մեր մեջ կգտնի լուրջ և հուսալի գործընկեր»,- ասել է նա։

Նույն շարքից