ԵԱՀԿ-ն կորցրել է Ուկրաինայի Դոնեցկ շրջանում աշխատող իր առաքելության հետ կապը: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է gazeta.ru-ն:
Վերջին անգամ դիտորդները կապի են դուրս եկել մայիսի 26-ին՝ տեղի ժամանակով 18:00-ին:
«Առաքելությունը պլանային պարեկություն իրականացնելիս է եղել Դոնեցկի արևելյան շրջանում, երբ կորել է նրանց հետ կապը: Կապը վերականգնել չի հաջողվում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դոնեցկում միջազգային դիտորդների խումբը կազմված է եղել չորս հոգուց։
Նշվում է, որ Կիևը և տարածքային իշխանությունները տեղեկացված են տեղի ունեցածի մասին:
«Մենք շարունակում ենք մեր ջանքերը, որպեսզի նրանց հետ տեղում կապ հաստատենք»,- հայտնել են ԵԱՀԿ-ից։