IT 

Գերհզոր Samsung Galaxy S5-ը կթողարկվի փետրվարին

analitik.am

Լուրեր են պտտվում, որ Samsung-ի Galaxy սմարթֆոնների նոր սերունդը կարող է թողարկվել արդեն Galaxy S4-ի թողարկումից 10 ամիս անց: S5-ի համար ավելի արտադրողունակ միջուկ են խոստանում, նորագույն Android օպերացիոն համակարգ, ինչպես նաև` ճկուն նյութերից պատրաստված կաղապար: Ինչպես, կորեական Etnews.com կայքին մեջբերելով, հաղորդում է CNET-ը՝ Galaxy S5-ի արտադրությունը կարող է սկսվել արդեն հունվարին: 

Եթե դա այդպես է, ապա խանութներ այն կհասնի փետրվար-մարտ ամիսներին: Ավելին, հեռախոսի հետ միասին կարող է թողարկվել նաև Galaxy Gear 2-ը՝ Samsung-ի «խելացի» ժամացույցի նոր տարբերակը:

Ասում են Galaxy S5-ն օժտված կլինի անհավանական հատկություններով՝ 560 ppi թողունակությամբ 5 դյույմանոց էկրան, 64-միջուկային պրոցեսոր, 3 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, 16 մեգապիքսելանոց տեսախցիկ: 

Նույն շարքից