Միջազգային 

Սերբիան փոխհատուցում Է ակնկալում

Սերբիան ակնկալում է փոխհատուցում ստանալ 1999 թվականին ՆԱՏՕ-ի կողմից նախկին Հարավսլավիայի 78-օրյա ռմբակոծումների համար: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:

 

«Ես չեմ գանգատվում և պատերազմի դիմաց փոխհատուցման վճարներ չեմ խնդրում դասական իմաստով, բայց, քանի որ ես Սերբիայի նախագահն եմ, հիշեցնում եմ ձեզ այն հսկայական ու անդառնալի վնասը փոխհատուցելու ձեր պարտավորությունների մասին, որը պատճառվել է մեր քաղաքացիական օբյեկտներին և ամբողջ տնտեսությանը»,- ասել է Նիկոլիչը ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Կոսովոյին նվիրված նիստում:

 

Ռմբակոծումների ընթացքում, որոնք նպատակ ունեին Սերբիային ստիպել հրաժարվելու առավելապես ալբանացիներով բնակեցված երկրամասից, սպանվել են շուրջ 2 հազար քաղաքացիական անձինք, վիրավորվել՝ 7 հազար բնակիչներ, ընդ որում նրանց 30 տոկոսը երեխաներ են, ասել է նախագահը: Նրա խոսքով՝ նախկին Հարավսլավիայի ավելի քան 750 հազար բնակիչներ լքել են իրենց տները և հեռացել երկրից: Վնասի վերջնական չափը հայտնի չէ, բայց, ինչպես ասել է Նիկոլիչը, խոսքը «տասնյակ միլիարդավոր դոլարի մասին է»:

 

Ռմբակոծումների հետևանքով ավերվել և լրջորեն վնասվել են 200 գործարան, ութ էլեկտրակայան, 82 կամուրջ, յոթ կայարան, վեց օդանավակայան, մեծ թվով ճանապարհներ: Ոչնչացվել են ավելի քան 40 հազար շենք, 422 կրթական հաստատություն, 48 բժշկական կենտրոն, հեռուստատեսության շենքը, հիշեցրել է Նիկոլիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից