ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պատրաստ է միջնորդ դառնալ Ուկրիանայի ճգնաժամի կարգավորման համար. տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին հղումով անելով։
«Ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարի անձնական մասնակցությանը, ապա նա առաջարկում է աջակցել ուկրաինացի և ռուս առաջնորդների շփմանը։ Ինչպես նա արդեն հայտարարել է անցյալում, նրա միջնորդական ծառայությունները միշտ հասանելի են»,- ասել է նա։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, թե ռուսական կողմն առաջարկել է Բան Կի Մունին անհապաղ ներառել Ուկրաինայի արևելքում իրավիճակը կարգավորելու գործում։