IT 

Ռուսաստանում ստեղծվում է Միավորված տիեզերա-հրթիռային կորպորացիա

analitik.am

Ռուսաստանում Միավորված տիեզերա-հրթիռային կորպորացիա կհայտնվի: Համապատասխան հրամանը ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Կորպորացիան հիմնվում է «Տիեզերական սարքաշինության գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի հիման վրա: Միավորված տիեզերա-հրթիռային կորպորացիայի կազմում կընդգրկվեն ոլորտի բոլոր ձեռնարկությունները, իսկ Ռոսկոսմոսում կմնան ոլորտի գիտական ինստիտուտներ ու երկրային ենթակառույցների կազմակերպություներ:


Միավորված տիեզերա-հրթիռային կորպորացիայի կազմում կլինի տիեզերական բնագավառի դաշնային պետական միացյալ ինը ձեռնարկություն: Դրանք կվերաձևակերպվեն բաժնետիրական համայնքների: ՏՀՄԿ կանոնադրական կապիտալ կփոխանցվեն 13 այլ ընկերությունների բաժնետոմսեր, ասվում է ՌԴ նախագահի հրամանում, հայտնում է RT-ն:


Փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն իր թվիթերյան էջում կորպորացիայի հիմնումն անվանել է «գերազանց նորություն», որին կհաջորդի «մեծ ու ծայրահեղ կարեւոր աշխատանք»:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի հրամանով հիմնվել էին «Միավորված ավիաշինարարական կորպորացիա»՝ 2006թ.-ին, եւ «Միավորված ավաշաինարարական կորպորացիա»՝ 2007թ.-ին:


www.news.am

Նույն շարքից