Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ստեղծման պայմանագիրը: Այդ մասին հաղորդել են ռուսական լրատվամիջոցները:
Երեք պետությունների ազգային խորհրդարանները պայմանագրի վավերացումը պետք Է ավարտեն մինչև 2014 թվականի վերջը, և 2015 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությունը կսկսի գործել: Այդ պահից պետք Է պայմաններ ապահովվեն երեք երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատուժի ազատ տեղաշարժման համար:
Մասնակից երկրները համաձայնեցված քաղաքականություն են վարելու տնտեսության հանգուցային ճյուղերում՝ Էներգետիկառում, արդյունաբերության, գյուղատնտեսության մեջ, տրանսպորտում:
Պայմանագրի պատրաստման աշխատանքն սկսվել Էր 2011 թվականի նոյեմբերին, երբ երեք երկրների նախագահները հռչակագիր ընդունեցին եվրասիական տնտեսական ինտեգրացման վերաբերյալ: 2014 թվականի ապրիլի 29-ին Մինսկում կայացած նիստում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները բանակցությունների եզրափակիչ փուլն են անցկացրել ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրումից առաջ: