Միջազգային 

Եգիպտոսում Սիսին հավաքել է ընտողների ձայների 92 տոկոսը

Եգիպտոսի նախագահի թեկնածու Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի կողմնակիցները հայտարարել են, որ իրենց թեկնածուն հավաքել է ձայների 92 տոկոսը: Ինչպես հաղորդում են  արաբական լրատվամիջոցները, նրանց խոսքով, նման հայտարարություն արվել է ավելի քան 3 հազար ընտրական հանձնաժողովներում ձայների հաշվարկից հետո:

 

 

Եգիպտոսում մայիսի 28-ի երեկոյան փակվել են բոլոր ընտրատեղամասերը, և այդպիսով ավարտվել են նախագահական ընտրությունները: Ավելի վաղ Եգիպտոսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել ևս մեկ օրով երկարաձգել ընտրությունները սաստիկ շոգի պատճառով, քանի որ մայիսի 27-ին ընտրություններին մասնակցել էր քաղաքացիների 37 տոկոսը:

 

Նույն շարքից