Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագիրն անհրաժեշտ Է ստորագրել ամենամոտ ժամանակներս: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստի արդյունքները: Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներն այսօր ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
Պուտինի խոսքով՝ նիստում կողմերն արծարծել են «Եվրասիական միության մասնակիցների շրջանակի ընդլայնման հարցը, քննարկել դրան Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը»: Այդ փաստաթուղթն անհրաժեշտ Է հաստատել և ստորագրել ամենամոտ ժամանակներս: Հայկական կողմը կցանկանար դա անել հունիսին, ընդհանուր առմամբ մենք համաձայնեցինք: Ակնկալում ենք, որ Հայաստանը միության գործարկումից քիչ անց կկարողանա դառնալ դրա լիիրավ անդամը»,-ասել Է Պուտինը:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են նաև արտասահմանյան այլ գործընկերների, այդ թվում՝ Ղրղզստանի հետ համագործակցության հեռանկարները: «Ղրղզստանը մեր միությանը միանալու շանսեր ունի»,-հավելել Է ՌԴ-ի նախագահը:
«Պայմանավորվեցինք Վիետնամի հետ ակտիվացնել բանակցություններն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, ամրապնդել գործակցությունը ՉԺՀ-ի հետ, այդ թվում՝ ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ մաքսային տեղեկատվության փոխանակման ոլորտում, ինչպես նաև ձևավորել փորձագիտական խմբեր, որոնք կզբաղվեն Իսրայելի և Հնդկաստանի հետ առևտրի արտոնյալ ռեժիմների մշակմամբ»,-ասել Է Պուտինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: